Մեր մասին

Մեր ընկերությունը հիմնադրվել է դեռ 2000-ական թվականների սկզբից, գործելով որպես անհատ ձեռնարկատիրական ընկերություն։ Տարիներով գործունեություն է ծավալել շինարարական ոլորտում,զբաղվելով առանձնատների,կոմերցիոն տարածքների,արտադրական պահեստների և այլ փոքր ու միջին շինարարական օբյեկտների հիմքից կառուցման,վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներով։ Ժամանակի ընթացքում մեր ընկերությունը սկսեց մեծացնել իր շինարարական աշխատանքների ծավալները՝ ընդգրկվելով ավելի մասշտաբային նախագծերի մեջ : Հետևաբար կարիք եղավ ընկերության աշխատակազմի քանակի ավելացման և պռոֆեսիոնալիզմի  բարձրացման համար ընդգրկել բարձր որակավորում ունեցող մասնագետների։ Մեր ընկերությունը ստեղծման օրից ուղղորդվել է “ՈՐԱԿ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ” կարգախոսով։  Մեր համար առաջնային է տարիների ընթացքում ձեռք բերված համբավի և ընկերության անունը բարձր պահելու չափազանց բարդ առաքելությունը,որը հնարավոր չէ գնել կամ նվեր ստանալ,դրա համար պահանջվում է տարիների քրտնաջան աշխատանք։ Մեր ընկերությունը իր անձնակազմի համար միշտ եղել է հուսալի հենարան ցանկացած հարցում։ Մենք բարձր ենք գնահատում ընկերությունում աշխատած և աշխատող յուրաքանչյուր աշխատակցի ունեցած ավանդը մեր ընկերության առաջխաղացման բարդ գործում։ 

Ընկերությունը մշտապես համացործակցել է Ռոսաստանի Դաշնությունում գործող շինարարական կազմակերպությունների հետ։ 2006 թվականին մեր ընկերւյթյունը երկարաժամկետ համացործակցության  առաջարկ ստացավ Ռ.Դ – ում զբաղվել կապիտալ շինարարությամբ։ Մենք նախ սկսեցինք քննարկումները մեր աշխատակազմի հետ,հաշվի առնվեց բոլոր տեսակի ռիսկերը,քննարկվեց երկիրից ժամանակավորապես բացակայելու փաստը,հաշվի առնվեց բոլոր դրական և բացասական կողմերը։ Երկամսյա բանակցությունների արդյունքում որոշվեց ամբողջ թիմով տեղափոխվել Ռ.Դ և շարունակել աշխատանքները այնտեղ։ Հ.Հ ից մեկնել ենք ամբողջ կազմով առանց բացառության։ Կնքվեցին բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և մենք մեր մեծ թիմով սկսեցինք գործնեություն ծավալել արդեն Ռ.Դ ում։ Նախագիծը որին մենք մասնակցում էինք տևեց տասը տարի։Այդ տարիների ընթացքում ունեցանք մեծ աշխատանքային փորձի ձեռքբերումներ ,որը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր հետագա աշխատանքների վրա։ Նախագիծը ավարտվեց 2016 թվականին և մենք նոր նախագծի չմասնակցեցինք,ունենալով  բազում առաջարկներ,ավելի երկարաժամկետ և ավելի բարենպաստ պայմաններով՝ մերժեցինք,  հետագա գործունեությունը ուզում էինք ծավալել հայրենիքում։ Վերադառնալով հայրենիք զգացինք մեր ոլորտում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները իրենց դրական և բացասական կողմերով։ Տպավորություն էր , որ ամեն ինչ սկսում էինք զրոյից։Բարդ էր ինչ խոսք , բայց այնուամենայնիվ կարողացանք հաղթահարել նաև այս փորձությունը։ 2021  թվականին  մեր ընկերությունը վերափոխվել է անհատ ձեռնարկատիրական ընկերությունրց՝ (Ա.Ձ) սահմանափակ պատասխանատվության ընկերության(Ս.Պ.Ը) 

ԳԼՈԲՇԻՆՍ  ՍՊԸ  (GLOBSHIN’S): 

Մեր ընկերությունը  առաջարկում է իր ծառայությունները ՝ գեոդեզիստական աշխատանքից մինչև կահավորում (հիմքից մինչև վերջ) ։ Մեր ընկերության մասնագետների կողմից կարող է իրականացվել տարատեսակ օբյեկտների վերակառուցման աշխատանքների ամբողջական շրջանակ:Այս գործընթացում կարևոր դեր է հատկացվում շինության վերակառուցման համար նախատեսված բոլոր օբյեկտների  կապիտալացման և երկարակեցության առաջադրված մակարդակի ապահովմանը:Տարբեր տեսակի օբյեկտների համար վերակառուցման աշխատանքները կարող են իրենց մեջ ներառել ամենատարաբնույթ միջոցառումներ,սկսած պարզ վերանորոգման և վերջացրած տեխնիկապես բարդ գործընթացներով,որոնք աշխատատար ինժիներական միջամտություն և անմիջական կատարողների պատրաստվածության բարձր մակարդակ են պահանջում:  Մեր աշխատակազմում ներգրավված են տարիների աշխատանքային փորձ ունեցող, բարձրակարգ մասնագետներ։Կատարված աշխատանքները վերահսկվում են եվ համապատասխանում են շինարարական նորմերին։ Եթե կարիք լինի մեր հատուկ մասնագետը կօգնի ճիշտ կողմնորոշվել դիզայն ինտերյերի եվ էքստերյերի մեջ։ Ձեզանից պահանջվում է ունենալ կառուցվելիք օբյեկտի նախագիծը կամ թեկուզ  մոտավոր ցանկություն թե ինչ եք ուզում կառուցել, վերանորոգել եվ այլն։ Մենք աշխատում ենք եվ կանխիկ եվ փոխանցումով։ Ներկա պահին աշխատանքներ է տարվում բանկային ոլորտում, որպեսզի կարողանանք կատարել նաև  ԼԻԶԻՆԳՈՎ  (երկարաժամկետ վարձակալություն `մնացորդային արժեքով դրանց հետագա մարման հնարավորությամբ) շինարարություն։ Մեր հաճախորդների հետ կատարում ենք անվճար խորհրդատվություն, տարածքի զննում եվ շինարարական ծախսերի հաշվարկ։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող էք այցելել մեր INSTAGRAM,FACEBOOK էջը,խումբը, կամ հետևել մեզ YOUTUBE — յան և TELEGRAM-յան ալիքներով, ինչպես նաև կապ հաստատել VIBER, WHATSAPP կամ էլեկտրոնային փոստերի միջոցով :

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԼՈԲՇԻՆՍ ՍՊԸ